Search
Close this search box.

«Սերժը նախագահ լիներ կասեր՝ լավ չես անում». իրավապաշտպան Արտակ Գալստյանի խոսքը՝ ԿԳ նախարարին

Խոսքս` ԿԳ նախարարին.

Երեկ գրել էի` ուսանողների ԲՈՒՀ-երից մասայական և ապօրինի հեռացումների մասին։
Հիմնականում հեռացվում են հեղափոխական՝ քայլած երիտասարդները։
Ի՞նչն է հետաքրքիր։
Սկզբում նրանց դիմաց ԲՈՒՀ-ի դռները փակեցին ՀՀԿ ռեկտորները։
Հիմա այդ նույն ռեկտորները օգտագործելով, Արայիկ ջան, հրամանդ՝ այդ երիտասարդներին հեռացնում են բուհերից։
Կարծում եմ`  կհամաձայնվես, որ երիտասարդները հեղափոխության հիմնական կրողներն են, ուսանողությունը` հատկապես։
Ի՞նչն է խնդիրը և թող լինի խնդրանքս։
Տալ երեխաներին ևս մեկ հնարավորություն հանձնել լուծարքները։
Բուն իմաստով նրանք այդ իրավունքը ունեն օրենքով, ուղղակի երևի օրենքի կիրառումը այս պահին ձեռնատու չէ։
Չէ որ, դիցուք Պատիվ ունեմ ծրագրով սովորող երեխան, հեռացման դեպքում վճարում է հրաժարագին, ուսման վարձի կրկնապատիկը։
Հեռացվեցին 100 հոգի։ Հավելյալ 160 000 000 ՀՀ դրամ մուտք եղավ ԲՈՒՀ։
Վատ բիզնես չէ, ասեմ ձեզ։
Ուղղակի մի բան հիշեցնեմ։
ՀՀ Վարչապետը նախկին ռեժիմի կաշառակեր, հանցագործ, ազգի թշնամի պաշտոնյաներին չազատեց աշխատանքից, չդատեց այլ տվեց հնարավորություն ուղղվելու և երկրին ծառայելու։ Բուն իմաստով լուծարք հանձնելու։
Իսկ դուք չեք ցանկանում հնարավորություն տալ մեր երեխաներին, օրենքով իրենց հասանելի լուծարքը հանձնելու։
Տեսեք, մի կողմից հանցագործներն են և նրանց տրվել է հնարավորություն, իսկ մյուս կողմից մեր երեխաները, որոնց չի տրվում։
Սերժը նախագահ լիներ կասեր՝ լավ չես անում։
Փառք տիրոջը, երիտասարդները ոտքի կանգնեցին և Սերժը այլևս իշխանություն չի։
Մի բան էլ, չմտածես անձնական խնդիր ունեմ կամ ուսանող երեխա։
Ուղղակի մի հիմար բնավորություն ունեմ՝ սիրում եմ երկիրս, բնակիչներին, հատկապես՝ երեխաներին և համարում եմ, որ ազգիս և երկրիս ապագան են։
Պարզաբանիր հրամանդ, օգնիր երեխաներին։

Հարգանքներս

Արտակ Գալստյան