Search
Close this search box.

ՖՈՏՈ. 22-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է քարե պարսպին ու դարպասին և փլուզել այն. վարորդի դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները

Այսօր՝ ապրիլի 6-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 09։40-ի սահմաններում Mercedes մակնիշի 35 FN 697 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մերձավան գյուղի գլխավոր ճանապարհին դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բնակելի տան շինության պատին և դարպասին։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, իսկ շինության պատն ու դարպասը փլուզվել են։

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել դին և տեղափոխել օպերատիվորեն ժամանած Էջմիածնի հիվանդանոցի դի տեղափոխող ավտոմեքենա։ Վ

Դեպքի վայրում հավաքվածներն ասւմ էին, որ մահացածը Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ՝ 22-ամյա Հրաչյա Մխիթարյանն էր։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ամբողջական տվյալները։