Search
Close this search box.

ՖՈՏՈ. Կասկադյորական վթար Երևանում. 47–ամյա վարորդը BMW-ով մխրճվել է բեռնատար ЗИЛ-ի մեջ, ЗИЛ-ը մասամբ օդ է հանել. կան վիրավորներ

Այսօր՝ ապրիլի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Շիրակի փողոցի թիվ 37 էլեկտրասյան դիմաց բախվել են 47-ամյա Արմեն Ասատրյանի վարած ЗИЛ MAZ 4502 մակնիշի 35 DX 801 համարանիշի և Արարատի մարզի Բուրաստան գյուղի բնակիչ, 35-ամյա Կարեն Հովհաննիսյանի վարած BMW մակնիշի 51 XO 051 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:

Բախման հետևանքով BMW-ն մխրճվել է ЗИЛ- ի մեջ և ЗИЛ- ը մասամբ օդ է հանել: