Search
Close this search box.

Փաշինյանի մերձավոր ազգականին առնչվող քրեական գործը քննում է ԱԱԾ-ն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մերձավոր ազգականի կողմից ենթադրյալ չարաշահման փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել Ազգային անվտանգության ծառայությունում: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանից:

Ճշտելու համար, թե ինչ հոդվածով է հարուցվել գործը, դիմեցինք ԱԱԾ մամուլի կենտրոն: Կենտրոնի ղեկավար Սամսոն Գալստյանն ասաց, որ տեղեկություն կտրամադրի ավելի ուշ:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը երեկ երեկոյան ֆեյսբուքյան գրառում էր արել` նշելով, որ իր ցուցումով իր ազգականի ենթադրյալ չարաշահման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. «Կասկած չկա, որ գործը լիարժեք կքննվի և մեղավորները կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության: Սա նոր Հայաստան է, և վարչապետի որևէ մերձավոր չի կարող վեր լինել օրենքից կամ լինել արտոնյալ», – նշել էր նա: