Search
Close this search box.

Արտակարգ ու ողբերգական դեպք Երևանում. ընտանիքի 2 անդամ տեղափոխվել է հիվանդանոց, մեկին էլ հայտնաբերել են մահացած

Քիչ առաջ արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։50-ի սահմաններում Երևանի 1-3 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ հերթապահ բժիշկների խումբը կանչով մեկնել է Ավան վարչական շրջանի Շահումյան փողոցի 22 տուն, որտեղից, ըստ նախնական տեղեկությունների, շմոլ գազի հետևանքով թունավորված վիճակում հիվանդանոց են տեղափոխել 2 քաղաքացու։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝  պարզվել , որ 1 հոգի էլ, ով մոտ 50 տարեկան կին է, մահացած է։ Այս պահին դեպքի վայր են ժամանում ոստիկանության Նոր Նորքի բաժնի և ոստիկանության Ավանի բաժանմունքի օպերատիվ խումբը։

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և հիվանդանոց տեղափոխվածների ինքնությունը։