Search
Close this search box.

Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի մինչև +19-ի. եղանակը Հայաստանում և Արցախում

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 5-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 6-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Ապրիլի 7-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 6-ի ցերեկը կնվազի 7-8 աստիճանով, 7-ի ցերեկը կբարձրանա 8-10 աստիճանով։

Երևան քաղաքում՝ 

Ապրիլի 5-ի կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 6-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ապրիլի 7-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: