Search
Close this search box.

«Փաստ». «Հողերի հանձնման» դավադրության տեսություն. Սամվել Բաբայանը փորձում է ցույց տալ իր «միակ տղամարդ» լինե՞լը

«Փաստ» թերթը գրում է. «Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը ՀՀ նոր իշխանությունների համար յուրատեսակ փորձաքար է դարձել: Բաբայանը մեկ ամիս է, ինչ հանդիպումների շարք է սկսել ինչպես Երևանում, այնպես էլ Արցախի մի շարք բնակավայրերում:

Այս հանդիպումները, ինչպես վկայում են բազմաթիվ լրատվամիջոցներ, հստակ հակափաշինյանական բնույթ են կրում: Մասնավորաբար, օրերս արցախցիների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ Բաբայանը Փաշինյանին ակնհայտ մեղադրում էր բանակցությունները սխալ ուղով տանելու մեջ:

Գոյություն ունեցող տեսանյութերից պարզ է դառնում, որ, ըստ էության, Բաբայանն էլ է միացել «հողերի հանձնման» դավադրության տեսության կողմնակիցներին և փորձում է ցույց տալ, որ ինքն է այն «միակ տղամարդը», ով կարող է կանգնեցնել Փաշինյանին:

«Փաստ» թերթի տեղեկություններով, վարչապետին քանիցս զգուշացրել են, որ Բաբայանը կարող է լուրջ գլխացավանք դառնալ և իր պահվածքով բավականին վտանգավոր լինել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: