Search
Close this search box.

17-ամյա աղջկա կամքին հակառակ սեռական հարաբերություն ունեցած երիտասարդը ներկայացել է ոստիկանություն

Ոստիկանության Գյումրիի Մուշի բաժնում ապրիլի 2-ին 17-ամյա Ա. Չ․-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ մեկ ամիս առաջ իր պարային զուգընկերը՝ Է. Ս.-ն, իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել, ու նա հղիացել է: Է․Ս-ն խոստացել է ամուսնանալ նրա հետ, բայց խոստումը չի կատարել: Աղջիկը դիմել է ոստիկանություն՝ Է.Ս․-ին գտնելու և պատասխանատվության ենթարկելու համար:

Ոստիկանության Մուշի բաժնից Shantnews.amի թղթակցին հայտնել են, որ Է. Ս-ն ներկայացել է ոստիկանություն ու այժմ քննիչին պատմում է տեղի ունեցածը: Նշենք, որ Ա. Չ․-ն և Է. Ս․-ն երկար ժամանակ է միասին պարի են հաճախում, նույն պարային համույթում: Նախաքննությունը շարունակվում է: