Search
Close this search box.

Խորթ հորը դատելու են 5 տարեկան աղջիկ երեխայի բռնաբարության ու սպանության համար

Դատական բժշկական    փորձաքննիչները  պարզել են, որ երեխայի մահվան պատճառ են դարձել որովայնի շրջանում  բութ վնասվածքները, գրում է pastinfo

Ադրբեջանի քաղաքացուն դատելու են Կրասնոդարում՝ համատեղ ապրող կնոջ հինգ տարեկան դստերը բռնաբարելու և սպանելու համար. գործը փոխանցվել է դատարան: Այս մասին հաղորդել են ՌԴ-ի քննչական կոմիտեի մարզային քննչական վարչությունից:

Քննության վարկածով  2018 թ-ի մարտի լույս 13-ի գիշերը տղամարդը բռնաբարել է երեխային, մինչ նրա մայրը գտնվում էր բուժկենտրոնում: Ապա մեղադրվողը նվազագույնը երեք հարված է հասցրել երեխային՝ կրծքավանդակի և որովայնի հատվածում, և գնացել է քնելու:

«Առավոտյան տղամարդը հայտնաբերել է, որ երեխայի մոտ կյանքի նշաններ չկան, տեղավորել է փոքրիկի մարմինը պայուսակի մեջ,  տարել է գետի ափ և ծածկել  քարերով»,— տեղեկացնում են բաժնում:

Հարևաններին տղամարդը հայտարարել է, որ երեխան կորել է, ցուցադրել է փոքրիկին փնտրելու տեսարան, ապա անհայտացել է: Հարևանները դիմել են իրավապահ մարմիններին, ինչից հետո տղամարդը ձերբակալվել է Ադլերի շրջանի հոսթելներից մեկում: