Search
Close this search box.

Ես հրաժարականի դիմում չեմ գրելու. Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ

Ես դեռ արձակուրդում եմ, հանգստանում եմ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱՀ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանը: Նա շեշտեց, որ հրաժարականի դիմում չի գրելու:

Անդրադառնալով ԱՀ պաշտպանության նախարարի մյուս տեղակալ Սամվել Կարապետյանի հրաժարականին և հարցին՝ արդյոք ճնշումներ եղե՞լ են նրա վրա, Վարդան Բալայանն ասաց.

«Դա իր իրավունքն է, ի՞նչ կարող եմ ասել, չգիտեմ, երևի իր անձնական որոշումն է եղել հրաժարական տալը» -շեշտեց նա:

Վարդան Բալայանն այդ թեմայի վերաբերյալ այլ հարցերի պատասխանել չցանկացավ:

Հիշեցնենք, որ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Արցախի գեներալիտետի որոշ ներկայացուցիչների պաշտոնանկություն է սպասվում։ Ըստ նույն լուրերի՝ նրանց մեջ պետք է լիներ հայտնի «Օգանովսկին»՝ Սամվել Կարապետյանը, ում «Մարտի 1-ի» գործով հարցաքննության էին հրավիրել Երևան։ Նախարարի տեղակալներ Գարիկ Սաֆարյանը և Վարդան Բալայանը ևս հրաժեշտ կտան իրենց պաշտոններին։