Search
Close this search box.

Արջուտ գյուղի տարածքում գտնվող «Ոսկու հանք» կոչվող հանդամասում հայտնաբերվել է տղամարդու հոշոտված դի

Այսօր՝ ապրիլի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Արջուտ գյուղի գյուղապետ Վարդան Մկրտչյանը ահազանգել է ոստիկանության Գուգարքի բաժին և հայտնել, որ գյուղի վարչական տարածքում գտնվող «Ոսկու հանք» կոչվող հանդամասում հոշոտված դի կա:

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ոստիկաններն ու քննիչները նշված հատվածում հայտնաբերել են տղամարդու հոշոտված դի:

Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական և ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետաքննչական միջոցառումներ՝ դիակի ինքնությունը պարզելու համար: