Search
Close this search box.

ՖՈՏՈ. Ամուսինը ծեծի է ենթարկել կնոջը և սափրել նրա մազերը, երբ նա հրաժարվել է պարել ամուսնու ընկերների համար

Պակիստանի Լահոր քաղաքում 22-ամյա Ասման ամուսնու կողմից ենթարկվել է խոշտանգման: Ասմայի խոսքերով նրա ամուսինը՝Միան Ֆայսալը, ձեռք էր բարձրացնում իր վրա ամուսնությունից արդեն կեստարի անց: Բայց երբևէ չէր ծեծել այքան ուժգին: Աղջիկը պատմում էր, որ ամուսինը հաճախ էր հրավիրում ընկերներին և երեկույթներ կազմակերպում, իսկ Ասման, որպես լավ տան տիկին, պետք է զվարճացներ նրանց: Այս անգամ ամուսինը պահանջել է, որ Ասման պարի նրա ընկերների հետ: Բայց նա հրաժարվել էր և զայրացրել Միանին, գրում է Life.ru-ն:

Տղան ընկերների հետ միասին պատռելով հանել է աղջկա հագուստը և ծեծել նրան երկաթե խողովակով: Իսկ հետո, մինչդեռ ընկերներից մեկը աղջկան պարանոցից սեղմած պահում էր հատակին՝ ամուսինը սափրել և այրել է Ասմայի մազերը:

Ասման չէր կարող փախչել. Նա ստիպված կլիներ թողնել առաջին ամուսնությունից ունեցած երեք երեխաներին: Աղջիկը դիմել է հիվանդանոց և ոստիկանություն, բայց նրան ոչ մի տեղ չեն ընդունել, քանի որ նա գումար չուներ:

Արդյունքում, հուսահատության մեջ աղջիկը որոշում է դիմել մարդկանց օգնությանը: Նա տեսագրում է հոլովակ, որում պատմում է ամբողջ եղելությունը և արագ տարածում համացանցով: Այդ ամենից հետո ոստիկանությունը վերջապես կալանավորում է նրա ամուսնուն և նրա ընկերներից մեկին: