Search
Close this search box.

Հենրիխ Մխիթարյանը ստացել է «Արսենալի» լավագույն ֆուտբոլիստի պարգևը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ստացել է փետրվարի «Արսենալի» լավագույն ֆուտբոլիստի պարգևը:

Արարողությունը տեղի է ունեցել Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի «Նյուքասլի» հետ հանդիպումից հետո:

Հիշեցնենք, որ փետրվարին Մխիթարյանը երկու գոլ է խփել ու երեք գոլային փոխանցում կատարել: