Search
Close this search box.

Առողջապահության փոխնախարարը կալանավորվել է

Առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանը կալանավորվել է։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց ԱԱԾ մամուլի պետ Սամսոն Գալստյանը։

Ավելի վաղ «Փաստինֆո»-ն հայտնել էր, որ փոխնախարարը ձերբակալվել է ԱԱԾ-ի կողմից՝ կաշառքը ստանալու պահին։

Իսկ ավելի ուշ ԱԱԾ-ն տարածած  հաղորդագրությամբ հաստատեց փոխնախարարի ձերբակալությունը` նշելով, որ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Բացի փոխնախարարից քրեական գործում ներգրավված է նաեւ բժշկական կենտրոնի՝ կաշառք տալու մեջ կասկածվող ղեկավարը, ում նկատմամբ, հաշվի առնելով վերջինիս տարիքը և առողջական վիճակը, որպես խափանման միջոց կիրառվել էր ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Փոխնախարարին առաջադրվել է մեղադրանք: