Search
Close this search box.

ՖՈՏՈ. Երևանում 37–ամյա վարորդը, ով եղել է ամենաբարձր աստիճանի խմած, KIA-ով մխրճվել է բնակելի տան մեջ. կան վիրավորներ

Ապրիլի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00- սահմաններում 37-ամյա Վահե Մարտիրոսյանը իր վարած KIA մակնիշի 01 AM 044 համարանիշի ավտոմեքենայով Շահամիրյան 9 փողոցում մխրճվել է թիվ 17 տան մեջ:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝  բախման հետևանքով տան ահագին հատված փլուզվել է, իսկ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում անհրաժեշտ օգնություն ցուցաբերեց տանը գտնվող երեխաներին, որից հետո 5 հոգի տեղափոխվեցին հիվանդանոց:

Դեպքի մասին տեղեկանալով՝ ժամանել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը, ով տեղում հանձնարարականներ տվեց թաղապետարանի համապատասխան բաժինների աշխատակիցներին և խոստացավ, որ հնարավորի սահմաններում սատար են կանգնելու տուժած բնակիչներին:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ (խմածության ամենաբարձր աստիճան): Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ամբողջական տվյալները: Տան պատը, առաստաղը ամբողջովին դարձել են ոչ պիտանի, իսկ տանը այդ հատվածում երեխաները խաղալիս են եղել, երբ ծալապակաս վարորդը KIA-ով մխրճվել է տան մեջ: