Search
Close this search box.

«Ժողովուրդ» . Ինչու է Նիկոլ Փաշինյանն ազատել Արթուր Վանեցյանի մայրիկին և մյուսներին

Ինչպես հայտնի է՝ երեկ վարչապետի աշխատակազմում տեղի են ունեցել մի քանի պաշտոնանկություններ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով Արթուր Սարգսյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից։ Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ՝ Մարգարիտ Ազարյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնից։ Վերջինս ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի մայրն է։

Վարչապետի արարողակարգի պատասխանատու Ալիկ Մխիթարյանը ևս ազատվել է աշխատանքից։ 2011-2018 թվականներին Մխիթարյանը աշխատակազմի արարողակարգի բաժնի գլխավոր մասնագետ էր, իսկ հեղափոխությունից հետո նշանակվել էր վարչապետի արարողակարգի պատասխանատու։

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, այս պաշտոնանկությունների մեջ խորհրդավոր բան չկա: Մենք տեղեկացանք, որ նրանք պարզապես տեղափոխվելու են այլ աշխատանքի: