Ջավախքի Գումբուրդո քաղաքում այսօր՝ սեպտեմբերի 30-ին, առավոտյան հայկական եկեղեցու բակում հատուկ ջոկատայիններն արգելել են տեղի հայ բնակիչներին խաչքար տեղադրել: Կողմերի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, ի վերջո, ոստիկաններն օդ են կրակել և մահակներով դաժանաբար ծեծել տեղի հայերին, կան ձերբակալվածներ: