Search
Close this search box.

Ձյուն, անձրև, ամպրոպ. եղանակը Հայաստանում և Արցախում

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 2-ի ցերեկը, 3-4-ը, 6-7-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային և հովտային գոտում` անձրևի տեսքով, առանձին հատվածներում հնարավոր է ամպրոպ: Ապրիլի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, ապրիլի 2-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 2-ի ցերեկը կբարձրանա 5-7 աստիճանով, 3-ի ցերեկը նույնքան կնվազի, 4-5-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով, 6-ին նույնքան կնվազի։

Երևան քաղաքում՝

Ապրիլի 2-ի ցերեկը, 3-4-ը, 6-7-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Ապրիլի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: