Search
Close this search box.

Կյանքում ամենաթանկ բանն առողջությունն է. Ընտրե՛ք միայն որակյալ պրեպարատներ (ֆոտո)

Կյանքում ամենաթանկ բանն առողջությունն է: Բազմիցս կրկնված այս ճշմարտությունը ստիպում է ցանկացած պրեպարատ գնելուց առաջ մեծ ուշադրություն դարձնել դրա բաղադրությանը, արտադրման վայրին ու ժամկետներին: Իսկ եթե երբևէ օգտվել եք Իմմունոֆարմ ընկերության կողմից ներմուծվող պրեպարատներից, վստա՛հ ենք կփաստեք, որ դրանք բնական բաղադրիչներից են ու անվտանգ: Բացի այդ, պրեպարատները կան բոլոր դեղատներում և դուրս են գրվում առանց դեղատոմսի:

Որակյալ պրեպարատի մատակարարման հիմքում պատասխանատու, վերահսկվող, կազմակերպված աշխատանքն է, ինչն էլ հենց Իմմունոֆարմ ընկերության հաջողության բանալին է: Իմմունոֆարմը արդեն երկար ժամանակ է արտասահմանյան մի շարք հայտնի դեղագործական ընկերությունների ներկայացուցիչն է Հայաստանում, և զբաղվում է այդ ընկերությունների արտադրած պրեպարատների մարքեթինգային խթանմամբ հայկական շուկայում: Ընկերությունը համագործակցում է գերմանական Vitane (CalciCare, ColicEZ, TRIVISION) և լատվիական Solepharm (Olefar Duo, Sinurin Sprey) ընկերությունների հետ՝ դրանց արտադրանքը ներկայացնելով հայ սպառողին:

Vitane և Solepharm ընկերությունների արտադրած պրեպարատները հայտնի են ողջ աշխարհում իրենց թերապևտիկ էֆեկտիվության, հեշտ կիրառելիության և օրգանիզմի կողմից մատչելի յուրացման շնորհիվ: Ցուցված են ինչպես երեխաներին և մեծահասակներին, այնպես էլ հղիներին ու կերակրող մայրերին: Ի դեպ, այս պրեպարատները կան բոլոր դեղատներում:

Օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնելու, ոսկրային համակարգն ամրացնելու, ախորժակը լավացնելու, մկանային ցավն ու հոգնածությունը վերացնելու համար Vitane ընկերությունն առաջարկում է օգտագործել կալցիումով, վիտամին D3-ով, մագնեզիումով և ցինկով հարուստ CalciCare-ը, որը նախատեսված է երեխաների, մեծահասակների ու հղիների համար: Իսկ ահա նորածնի օրգանիզմից գազիկների հեշտ դուրսբերմանը մեծապես նպաստում է սամիթի և ֆենխելի յուղերով հարուստ ColicEZ-ը: Այն ցուցված է նաև կերակրող մայրերին, խթանում է կաթնարտադրությունը: Vitane-ն հոգացել է նաև նրանց մասին, ովքեր իրենց առօրյայի մեծ մասն անցկացնում են համակարգիչների, թաբլեթների ու սմարթֆոնների դիմաց՝ վտանգելով տեսողությունը: TRIVISION բնական դեղապատիճը սնուցում է աչքերը, պահպանում և բարելավում է տեսողությունը, նվազեցնում է աչքերի լարվածությունն ու հոգնածությունը: Ցուցված է ինչպես մեծահասակներին, այնպես էլ երեխաներին՝ սկսած 12 տարեկանից:

Մեր օրգանիզմն ապահովագրված չէ տարատեսակ հիվանդություններից, այդ թվում ՝ գրիպից և մրսածությունից: Լատվիական Solepharm ընկերությունը երկու դեպքում էլ ունի լավագույն լուծումը: Ընկերությունն առաջարկում է կոկորդի մրսածության ու տարատեսակ ինֆեկցիաների դեմ պայքարել չիչխանի, վաղենակի, դարչինի, թեյի ծառի և անանուխի յուղերով հարուստ Olefar Duo սփրեյով, իսկ շնչառական ուղիների հիվանդությունների դեմ՝ էվկալիպտի յուղով և ծովի ջրով հարուստ Sinurin Spreyով: Երկու պրեպարատներն էլ պատրաստված են բնական բաղադրիչներից, անվտանգ են ու արդյունավետ: Կարևոր փաստ է նաև այն, որ Vitane և  Solepharm ընկերությունների կողմից արտադրվող բոլոր պրեպարատները համապատասխանում են Good manufacturing practice (GMP) որակի միջազգային ստանդարտներին:

Ինչպես հայտնիներից մեկն է ասել՝ առողջությունը դեռ ամեն ինչ չէ, բայց ամեն ինչը ոչինչ է, եթե չկա առողջություն: Կյանքում ամենակարևորը առողջ լինելն է, ինչն էլ Իմմունոֆարմ ընկերությունը ցանկանում է Ձեզ: