Search
Close this search box.

«Հրապարակ». ՀՀԿ-ն մեկնում է Արցախ. հայտնի է, երբ կխոսի Սերժ Սարգսյանը

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր, ապրիլյան պատերազմի 3-րդ տարելիցի առիթով, հանրապետականները մեծ պատվիրակությամբ` Էդուարդ Շարմազանով, Արտակ Զաքարյան,  Մարգարիտ Եսայան եւ այլք, մեկնում են Արցախ, կհանդիպեն արցախյան ղեկավարության, քաղաքական ուժերի հետ, կայցելեն Թալիշ. պատվիրակությունը 3 տարի առաջ այս օրերին կրկին Թալիշ էր այցելել, որից հետո Շարմազանովը հայտարարել էր դրամահավաք` Թալիշը վերականգնելու համար:

Գնում եք տեսնեք ի՞նչ է արվել, թե՞ «պատասխան» այց է «Իմ քայլի» արցախյան այցին։ «Բացարձակապես. նախ` Թալիշում բավականին գործ է արվել այս ընթացքում, եւ հետո` այցը վաղուց էր պլանավորված»: Արդեն ակտիվացե՞լ եք։ «Ավելի ենք ակտիվանալու»: Իսկ Սերժ Սարգսյանը ե՞րբ կխոսի։ «Կխոսի, երբ իրավիճակը թելադրի, կարծում ենք` մայիս-հունիս ամիսների միջակայքում, Քաղաքացու օրը թող տոնեն՝ նոր»,- ասաց ՀՀԿ-ականը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: