Search
Close this search box.

ՖՈՏՈ. Առանձնակի դաժանությամբ սպանություն Երևանում. 25-ամյա որդին դանակի մի քանի հարվածներով սպանել է մորը

Այսօր՝ ապրիլի 1-ին, առանձակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտա 1-ին շենքի բնակարաններից մեկում կնոջ դի կա:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու քննիչները նշված տան խոհանոցում հայտնաբերել են տանտիրուհու՝ 49-ամյա Ն. Մ.-ի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մարմնի վրա կան սուր կտրող-ծակող առարկայի հարվածից ստացած մի քանի հետքեր:
Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում քննիչները, քննչական բաժնում էլ փաստի առթիվ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կայքի տեղեկություններով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները տաք հետքերով պարզել են, որ նշված սպանությունը կատարել է սպանվածի որդին՝ 25-ամյա Հակոբ Խանամիրյանը:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ -հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Հ. Խանամիրյանին հայտնաբերելու ուղղությանբ:

Նոր Նորքի ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են կասկածյալին, ով բերման է ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին: Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հանդիսացող խոհանոցային դանակը: