Search
Close this search box.

Գերմանիայում ավիավթարի հետևանքով զոհվել է ռուսական հայտի S7 ավիաընկերության համասեփականատեր Նատալյա Ֆիլևան

Գերմանիայում ավիավթարի հետևանքով զոհվել է ռուսական հայտի S7 ավիաընկերության համասեփականատեր Նատալյա Ֆիլևան։ Այդ մասին հայտնում է Ria Novosti գործակալությունը։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ մասնավոր Epic-LT ինքնաթիռը, որում եղել է Ն. Ֆիլևան և իր հայրը, վթարի է ենթարկվել Էգելսբախի օդանավակայանում վայրէջք կատարելու ժամանակ։

Համացանցում նաև հրապարակվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են հրշեջները փրփուրով պատում ինքնաթիռի բեկորները; Նախնական տեղեկություններով՝ հայր ու դուստր մեկնում էին Գերմանիա՝ բուժման նպատակով։