Search
Close this search box.

«Բարի լույս, գեղեցիկ աշխարհ». Սերգեյ Լազարեւը մերկ լուսանկար է հրապարակել

35-ամյա երգիչ Սերգեյ Լազարեւը համացանցում իրարանցում է ստեղծել իր անկեղծ լուսանկարով։

«Եվրատեսիլ 2019» երգի մրցույթին Ռուսաստանը ներկայացնող երգիչ Սերգեյ լազարեւը մարտի վերջին օրն անցկացնում է Հունաստանում։ Այսօր հայտնի կատարողն իր Instagram-ում ամբողջովին մերկ՝ առանց վարտիքի, լուսանկար է հրապարակել։ Նա նստած է անկողնուն, իսկ հայացքն ուղղված է դեպի պատուհանը:

«Բարի լույս, գեղեցիկ աշխարհ», – գրել է  Լազարեւը։

Սերգեյ Լազարեւն իր YouTube-յան ալիքում հրապարակել է եվրատեսիլյան իր տեսահոլովակը, որը նկարահանված է «Scream» երգի հիման վրա։ Հենց այս երգով էլ նա պատրաստվում է Իսրայելում ներկայացնել Ռուսաստանը։