Search
Close this search box.

Առեղծվածային դեպք Արարատի մարզում. գլխի մասում հրազենային վնասվածքով հայտնաբերվել է 47-ամյա տղամարդու դի

Քիչ առաջ առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքին հարակից «Սիս» ավազահանքերի մոտ գտնվող լճակի ափին տղամարդու դի կա։

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝  ոստիկաններն ու քննիչները նշված վայրում գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով հայտնաբերել են 47-ամյա Արթուր Ավագյանի դին։

Ըստ նախնական տեղեկությունների՝ Ա. Ավագյանն իր ընկերների հետ այցելել է նշված վայր՝ ձուկ բռնելու, որից հետո, ընկերների պատմելով, ինքն առանձնացել է ու որոշ ժամանակ անց լսվել է կրակոցի ձայն, որից հետո հայտնաբերել են նրան՝ մահացած, և հրացանը։

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական, մատնադրոշմային, ձգաբանական և հետքաբանական։