Search
Close this search box.

ՖՈՏՈ. Ավտովթար Գեղարքունիքի մարզում. Mercedes-ը հայտնվել է ձորակում. կան վիրավորներ

Երեկ՝ մարտի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 12:50-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 14.8-րդ կմ հատվածում բախվել են Մարտունի քաղաքի բնակիչ, 37-ամյա Վարդան Ալեյանի վարած Oepl Astra մակնիշի 34 CD 530 համարանիշի, Երևանի բնակիչ, 39-ամյա Հրաչիկ Գասպարյանի վարած Mitsubishi Grandis մակնիշի 99 GD 919 համարանիշի և Գեղարքունիքի մարզի Ծաղկաշեն գյուղի բնակիչ, 30-ամյա Արտակ Ավետիսյանի վարած Mercedes մակնիշի 10 RA 808 համարանիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել ձորակում, ինչի հետևանքով պոկվել է նաև անվահեծանը:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով վարորդներից Ա.Ավետիսյանն ու նրա ուղևոր, համագյուղացի, 27-ամյա Զոհրաբ Ավետիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն:

Կայքը հայտնում է նաև, որ ճանապարհը եղել է մերկասառույց: