Search
Close this search box.

Մահացել է ՀԿԿ կենտկոմի նախկին առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը

Մարտի 30-ին 82 տարեկանում մահացել է Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի նախկին առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը:

Ռուբեն Թովմասյանն ավարտել է ԵԺՏԻ-ն։ 1977-1989 թվականներին աշխատել է ՀԿԿ շրջանում և կենտրոնական ապարատում ՀԿԿ Օրջոնիկիձեի և Շահումյանի շրջկոմների առաջին քարտուղար, ՀԿԿ-ում՝ պատասխանատու կազմակերպիչ։ 1989-1990 թվականներին՝ Փախստականների ընդունման և տեղավորման վարչության պետ, 1991-1993 թվականներին՝ ՀՀ նախարարների խորհրդի տրանսպորտի և կապի բաժնի վարիչ, 2000-2003 թվականին՝ ՀԿԿ ԿԿ քարտուղար, 2003 թվականից՝ առաջին քարտուղար։ 2013 թվականին անձնական պատճառներով հրաժարվել է զբաղեցրած պաշտոնից։

Ռուբեն Թովմասյանը ՀԿԿ-ն ղեկավարել է 2005-2013 թվականներին:

Ռուբեն Թովմասյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 2-ին, ժամը 17.30-ին, Սբ. Հովհաննես եկեղեցում: