Search
Close this search box.

ՖՈՏՈ. Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. 59-ամյա վարորդը բեռնատարով բախվել է հաստաբուն ծառերին. մանրամասներ

Այսօր՝ մարտի 30-ին, ճանապարհի մերկասառուկցի պատճառով հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 05։30-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժնից ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց են զանգահարել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից և հայտնել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով հայտնել է, որ վնասվածքները ստացել է Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի վարչական տարածքում։

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ոստիկանները պարզել են,որ վիրավորը Վրաստանի Հանրապետության քաղաքացի՝ 59-ամյա Գոչա Զոլիաշվիլին է, ով նույն օրը, ժամը 00։40-ի սահմաններում Երևան-Սևան ընթանալիս իր վարած Renault մակնիշի AG 406 AG համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին։

Դեպքի վայրում հավաքվավներն ասում էին, որ վթարի պատճառը նաև եղել է ճանապարհի մերկասառույցն ու առաջ ձյունը, քանի որ Չարենցավանի ճանշինը ոչ մի աշխատանքներ չի կատարել՝ ճանապարհը ձնից մաքրելու, աղ ու ավազով մաքրելու ուղղությամբ։