Search
Close this search box.

«Ժամանակ». Հովանավորչություն. «Հեղափոխված» ՊԵԿ պաշտոնյաներն արդեն չեն թաքցնում իրենց բիզնեսները

«Ժամանակ» թերթը գրում է. «Հեղափոխությունից հետո նոր Հայաստանում ՊԵԿ պաշտոնյաներն այնքան են հեղափոխվել, որ արդեն չեն թաքցնում իրենց բիզնեսները։ Պաշտոնին զուգահեռ՝ բիզնեսով են զբաղվում բացահայտ, հրապարակային։

Այդպիսի պաշտոնյաներից է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի փեսայի՝ ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոցի բաժնի գլխավոր տեսուչ Գոռ Մկրտչյանի քույրը՝ Լիլիթ Մկրտչյանը, ով ՊԵԿ-ում պաշտոն զբաղեցնելուն զուգահեռ՝ աշխատեցնում է իրենց պատկանող բիզնեսը՝ Meat Market-ը, ինչպես նաև տուրիստական գործակալությունը։

Լիլիթ Մկրտչյանը բացահայտ՝ ֆեյսբուքյան իր էջում գովազդում է իրենց խանութը, սննդատեսակները և նշել է, որ Meat Market-ի և LiGo Tour-ի հիմնադիր սեփականատերն է։

Նշենք, սակայն, որ Հարկային ծառայության մասին օրենքն արգելում է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ և կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտամանկավարժական գործունեությունից։ Ընդգծենք, որ եթե Լիլիթ Մկրտչյանը չլիներ Մաշադյանի փեսայի քույրը, անմիջապես ծառայողական քննությամբ կհեռացվեր ՊԵԿ-ից»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: