Search
Close this search box.

ՖՈՏՈ. Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ВАЗ 21099-ը մխրճվել է բեռնատարի մեջ. ամուսիններն ու նրանց 3-ամյա երեխան փրկվել են

Երեկ՝ մարտի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 51-րդ կմ հատվածում Երևանի բնակիչ, 31-ամյա Արսեն Սիմոնյանը իր վարած ВАЗ 21099 մակնիշի 34 ՏA 756 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Վրաստանի Հանարպետութան քաղաքացի, 57-ամյա Մեհրաբ Մարգիևի վարած DAF մակնիշի B 871 HM 64 համարանիշի բեռնատար ավտոմեքենայի կցորդիչին:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով ВАЗ 21099-ի վարորդ Ա. Սիմոնյանը, նրա ուղևորներ, Երևանի բնակիչներ, 36-ամյա Մերի Օհանյանը և 3-ամյա Լյուսի Սիմոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն:

Վիրավորները ընտանիքի անդամներ են և նրանց հիվանդանոց են տեղափոխել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները: