Search
Close this search box.

Ի՞նչ է իրականում կատարվել Մետրոպոլիտենում. ԱԱԾ-ն մանրամասնում է

Այսօր մամուլում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ ԱԱԾ մոտ երկու տասնյակ աշխատակիցներ մտել են մետրոպոլիտեն, մեծածավալ ստուգումներ իրականացրել, դռներ կնքել: Տեղեկություններ կան, որ Մետրոպոլիտենը տարիներ շարունակ հայտարարագրել է մեծ վնասներ՝ պետությունից ստանալով հսկայական պետական դոտացիաներ:
ԱԱԾ Մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը ArmLur.am-ի հետ զրույցում ասաց, որ այդ դեպքի առիթով հարցուվել է քրեական գործ, այժմ ընթանում է նախաքննություն: