Search
Close this search box.

Գեներալի որդին որևէ մասնակցություն չի ունեցել Մեղրիի զորամասի միջադեպին․ ԶՈՒ ԳՇ պետ

Այսօր Մեղրիի զորամասի միջադեպին անդրադառնալիս ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը հերքեց այն տեղեկությունները, ըստ որոնց՝ ՀՀ ԶՈՒ գեներալներից մեկի որդին նույնպես մասնակից է եղել այդ միջադեպին։

«Առաջինը՝ գեներալի որդին որևէ մասնակցություն տվյալ միջոցառմանը չի ունեցել։ Երկրորդը՝ գիտե՞ք ինչ կա, գոնե ասվի, որ գեներալի որդին ծառայում է մեր ամենահեռու զորամասերից մեկում, մարտական հերթապահություն կատարող զորամասում, միանգամից շահարկվում է՝ գեներալի որդին այնտեղ է գտնվել։ Հետո՞, ի՞նչ անենք, որ գտնվել է», – ասաց Դավթյանը։