Search
Close this search box.

Ինչո՞ւ Ալլա Պուգաչովան չամուսնացավ Կոնստանտին Օրբելյանի հետ

Ապրիլի 15-ին Ալլա Պուգաչովան նշում է 70-ամյակը։ Պուգաչովան կբարձրանա կրեմլյան պալատի դեմ եւ 10 տարվա ընդմիջումից հետո նոր անհատական ծրագիր կներկայացնի, որին պատրաստվել է ամենայն մանրամասնությամբ եւ նույնիսկ նիհարել։ Հայտնի է նաեւ, որ Ալլա Պուգաչովան պատրաստվում է գերազանցապես նոր երգեր կատարել։ Հին երգեր քիչ կհնչեն։ Հատուկ շոուի համար երգչուհին 1.5 մլն ռուբլիով կոստյումներ է գնել Վալենտին Յուդաշկինից։
Որոշ տղամարդիկ, որոնք եղել են «կնոջ կյանքում, որը երգում է», ներկա կլինեն հոբելյանական երեկոյին, սակայն դրան հաստատապես ներկա չի գտնվի Ալեքսանդր Ստեֆանովիչը (Պրիմադոննայի երկրորդ ամուսինը, ում հետ նա ապրել է 70-ականներին)։ «Кураж» սերիալից հետո, որում ռեժիսորը երգչուհու մասին պատմություն է պատկերել, աստղն իսկապես զայրացել է։ Իսկ ռեժիսորը Պրիմադոննային «խլել է» Կոնստանտին Օրբելյանից։
«Նա 1975թ.-ին մասնակցել է «Золотой Орфей»-ին, գրան պրիի արժանացել «Арлекино»-ի համար, իսկ ետ վերադառնալով՝ աշխատել Հայաստանի էստրադային նվագախմբում։ Պատրաստվում էր ամուսնանալ այդ նվագախմբի ղեկավար Կոսնտանտին Օրբելյանի հետ։ Այդ պահին ես եւս հարսնացու ունեի։ Բայց ես եւ Ալլան սիրահարվեցինք եւ սկսեցինք հանդիպել։ Հետո Ալլան ասաց՝ «Ինչու ենք մենք պարտիզանների նման անում դա, արի հրապարակային դարձնենք»»,- հիշում է ռեժիսորը։
Դժվար է հավատել, բայց երիտասարդ տարիքում Ալլա Բորիսովնան բավական խենթ էր։ Ստեֆանովիչը պատմել է քայլի մասին, որոնք երգչուհին զարմացրել է իրեն.«Նա հետաքրքրեց ինձ։ Ես նրան ռեստորան հրավիրեցի։ Ռեստորանում վերցրի ծոցատետրը եւ ասացի. «Այս տետրի առաջին էջը դատարկ է։ Իմ ծանոթներից մի մասին տալիս եմ ստորագրելու համար։ Ստորագրել է Սերգել Միխալկովը, Իոսիֆ Բրոդսկին, Սմոկտունովսկին եւ այլք։ Դու եւս ստորագրիր, գուցե երբեւէ հայտնի դառնաս»։ Սեղանին դանակ էր դրված, նա կտրեց մատը, արյուն հանեց եւ գրեց. «Սա Ալլա Պուգաչովայի արյունն է։ Ազատ ժամանակ որոշեք իմ խումբը…»»։