Search
Close this search box.

«Հրաժարական չեմ տալու». Արթուր Դավթյան

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը չի պատրաստվում հրաժարական ներկայացնել։ Այս մասին այսօր՝ մարտի 29–ին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով իր հրաժարականի վերաբերյալ լուրերին։

«Հրաժարական չեմ տալու»,–ասաց նա։ Հարցին, թե ի՞նչ է մտածում, երբ կարդում է Գևորգ Կոստանյանին գլխավոր դատախազ նշանակելու վերաբերյալ մամուլի հրապարակումները, Դավթյանը պատասխանեց. «Դու էդ հարցը ուղղելով ի՞նչ ես ակնկալում, ասեմ հաստատում եմ, թե հերքու՞մ. սվելի լուրջ բաներ կարդալու անհրաժեշտություն եմ ունենում»։
Նշենք, որ տևական ժամանակ է մամուլում տեղեկություններ են տարածվում ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Կոստանյանին տարբեր պաշտոններում՝ այդ թվում ԱԱԾ պետի տեղակալի, ՀՔԾ պետի, քննիչի և գլխավոր դատախազի նշանակելու վերաբերյալ։