Search
Close this search box.

Մեկնարկել է Փաշինյան-Ալիև հանդիպումը

Վիեննայի «Բրիստոլ» հյուրանոցում մեկնարկել է Ալիև-Փաշինյան բանակցությունները:

Ըստ նախնական օրակարգի, դրանք կտևեն մոտ երկու ժամ, նախ երկու երկրների առաջնորդները, արտգործնախարարները, Մինսկի խմբի համանախագահաները, ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչը ընդհանուր քննարկում կանցկացնեն, ապա Փաշինյանն ու Ալիևն առանձնազրույց կունենան:

Տեղեկացնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկվանից Վիեննայում է։ Նրա օդանավը վայրէջք է կատարել երեկ ուշ երեկոյան: Նշենք, որ Հայաստանի ղեկավարն այսօր առաջին անգամ պաշտոնապես բանակցելու է Ադրբեջանի նախագահի հետ։

Հայաստանի վարչապետին և Ադրբեջանի նախագահին Ավստրիայում միացել են նաև երկու երկրների արտգործնախարարները՝ Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահաները, ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչը: