Search
Close this search box.

Խաբարովսկում մի ամբողջ ընտանիք են դանակահարել՝ ներառյալ նորածին երեխայի

Ռուսաստանի Դաշնության Խաբարովսկի երկրամասի Կիրովի շրջանի բնակելի տներից մեկում մարտի 28-ին հայտնաբերվել է 3 մարդու, այդ թվում՝ նորածնի դի: ՌԴ Քննչական կոմիտեի շրջանային բաժնի աշխատակիները քննում են ողբերգական դեպքի հանգամանքները:

Ինչպես հաղորդում է vesti.ru-ն, զոհերի թվում 1991թ.-ին ծնված տղամարդ է, 1992թ.-ին ծնված կին և նորածին երեխա: Զոհերի մարմինների վրա դաշույնի բազմաթիվ վնասվածքներ են հայտնաբերվել:

Դեպքի առթիվ «Սպանություն» հոդվածով քրեական գործ է հարուցվել, որի քննության համար ուժեղացված քննչական խումբ է ստեղծվել: