Search
Close this search box.

ՀՀԿ-ից շատ քչերն ունեցան նման պահելաձև և տղամարդկային հատկանիշներ. Ռոբերտ Մելքոնյան

Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ըստ օդում կախված լուրերի՝ ապրիլի 15-ին տեղի կունենա ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի ընթացքում կքննարկվի Նիկոլ Փաշինյանի կողմից կայացրած քաղաքական որոշման իրականացումը՝ ԲՈՒՀ-ի ռեկտոր Արամ Սիմոնյանի պաշտոնազրկումը: Հեղկոմի որոշմամբ, բարձրյալի կամքով…Եվ չեմ կասկածում, որ այս ընթացքում տեղի կունենա հոգաբարձուների խորհրդի անդամների «գլուխը լվալու, խելքները գլուխը հավաքելու» հույժ գաղտնի օպերացիան՝ բնականաբար համապատասխան մարմինների կողմից…
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին չեմ ճանաչում, երբեք չեմ հանդիպել, խնդրանք, խնդիրներ, առնչություն չեմ ունեցել և հասկանալի է, որ նրան որպես ռեկտորի, որպես ղեկավարի, որպես կառավարչի, որպես մարդու չեմ կարող բնութագրել և գնահատական տալ: Սակայն, ինձ համար բնութագրական է նրա՝ որպես ՀՀԿ անդամի մշտապես շեշտադրումը, իր քաղաքական հայացքները չթաքցնելը, հաստատակամությունը, պաշտոնից հեռանալու հորդորներին, հրամաններին, ցուցումներին չենթարկվելը:
ՀՀԿ-ից շատ քչերն ունեցան նման պահելաձև և տղամարդկային հատկանիշներ, և արհամարհեցին սպռնալիքներն ու ճնշումները, որովհետև ցավոք ՀՀԿ-ականներից շատերն այդ կուսակցության անդամ էին դարձել միայն պաշտոն ստանալու համար, ինչպես հիմա է կատարվում իշխող քաղաքական ուժին ակտիվորեն հարողների շրջանում…