Search
Close this search box.

Հավաքարարների բունտի առեղծվածը. Ալեն Սիմոնյանի ընկերոջ ֆիրման է շահել մրցույթը

«Փաստ» թերթը գրում է. «ԱԺ հավաքարարների թեման նոր զարգացումներ է ստանում: Երեկ տեղեկատվություն տարածվեց, որ նրանցից շատերն աշխատանքից ազատվելու դիմում են գրում արդեն:

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս «բունտի» առեղծվածը նաեւ ուշագրավ այլ շերտեր ունի. ըստ լուրերի, այս բիզնեսով հետաքրքրված է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, եւ հենց Սիմոնյանի ընկերոջ ֆիրման է շահել ԱԺ-ում մաքրություն կազմակերպելու մրցույթը:

Ավելին, մեր աղբյուրների հավաստմամբ, Սիմոնյանն անձամբ զանգահարել է նաեւ մի քանի խոշոր բուհերի ռեկտորների, որպեսզի այդ ընկերությունը շահի տվյալ բուհերի մաքրման աշխատանքների կազմակերպման մրցույթները:

Դրա համար ռեկտորները նախ պետք է տարբեր պատճառաբանություններով չեղյալ հայտարարեն գործող պայմանագրերը եւ նոր մրցույթ հայտարարեն: Փաստորեն նաեւ այս հանգամանքով էր պայմանավորված, որ հավաքարարների հետ հենց Սիմոնյանն էր ոգեւորված բանակցում»: