Search
Close this search box.

Երազանքի աշխատանք․ Ճանապարհորդել աշխարհում ու ստանալ 66 000 դոլար աշխատավարձ

Բրիտանական ընկերությունը փնտրում է աշխատակցի, որը կճանապարհորդի աշխարհում՝ համտեսելով վեգանյան խոհանոցի ուտեստները։ Եւ այդ ամենի դիմաց կստանա 66 000 դոլար ու բոլոր ծախսերի գումարը։

Vibrant Vegan Co.-ն հայտնում է, որ փնտրում է «համի տնօրենի»՝ այցելելու համար այնպիսի երկրներ, ինչպիսին են Հնդկաստանը, Թուրքիան, Մեքսիկան, Չինաստանը եւ Ճապոնիան, որպեսզի համտեսի զանազան բուսական կերակուրներ եւ ընկերությանը տեղեկատվություն տրամադրի։

Աշխատանքի մասին հայտարարության մեջ նշվում է, որ տեղափոխման, ապրելու եւ սնվելու բոլոր ծախսերը կփոխհատուցվեն, կտրամադրվի հիվանդության համար վճարվող արձակուրդ եւ 28 օր արձակուրդ։

«Չնայած նրան, որ ընկերությունը կողմնորոշված է դեպի վեգանությունը, թեկնածուից չի պահանջվում վեգան լինել, սակայն աշխատանքի ընթացքում նա պետք է կենտրոնանա բացարձակապես բուսական բաղադրիչների վրա»,- ասվում է տեղեկատվության մեջ։