Search
Close this search box.

«Ալիևը պնդելու է զբաղեցրած տարածքներից հայկական զինուժը դուրս բերելու անհրաժեշտությունը». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մարտի 29-ին Վիեննայում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումից ակնկալիքները մեծ չեն: Դա, ըստ էության, բանակցություն չի լինելու, այլ՝ նախաբանակցություն, թե ինչի շուրջ են հաջորդ հանդիպմանը բանակցելու: Ալիևը պնդելու է զբաղեցրած տարածքներից հայկական զինուժը դուրս բերելու անհրաժեշտությունը, Նիկոլ Փաշինյանը՝ բանակցություններին Արցախի մասնակցության կարևորությունը: Ալիևին խաղաղություն և հաշտություն պետք չէ, քանզի այդ դեպքում պետք է փոխզիջումներ անի: Նա հայերի դեմ ատելության քարոզն օգտագործում է Ադրբեջանի բնակչության ուշադրությունը սոցիալական խնդիրներից շեղելու համար: Ալիևը մեծ պատերազմ կսկսի մի քանի դեպքում՝ 1. երբ նավթի բարելի համաշխարհային գինը տևական ժամանակ ցածր լինի, և Ադրբեջանի ֆինանսական վիճակը վատանա: 2.Երբ ադրբեջանական ընդդիմությունը մեծապես ակտիվանա և Ալիևն իրական վտանգ զգա իր իշխանությունը կորցնելու: 3. Երբ Ադրբեջանի բռնապետին թվա, թե Ադրբեջանի զինուժը կարող է ռազմաճակատում հաջողությունների հասնել, և դրա համար հարմար պահն է: Ներկայումս այդ պայմաններից ոչ մեկը չկա, սակայն Ալիևի հետ բանակցելով հանդերձ՝ սահմանին պետք է մշտապես զգոն լինենք»: