Search
Close this search box.

Մանրամասներ Ֆիզուլիի ուղղությամբ սպանված ադրբեջանցի զինծառայողից. ֆոտո

Razm.info-ն գրում է. Մարտի 26-ի երեկոյան, ըստ ադրբեջանական կողմի՝ առաջնագծի Արցախի հատվածում՝ Ֆիզուլու ուղղությամբ սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Էլեզով Էլեզ Էլեդդին օղլուն (Əlləzov Əlləz Ələddin oğlu)։

 

Ըստ սոցցանցերից ստացված տեղեկությունների, այս զինծառայողը Ղազախի շրջանի Յուխարը Սալահլը գյուղի բնակիչ էր։

Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ պաշտոնական կայքը, պնդելով, որ զինծառայողը մահացել է հայկական գնդակից։ Հաղորդագրության մեջ Ադրբեջանի ՊՆ-ն չի ընդունում նաև  ՀՀ ՊՆ այն տեղեկությունը, որ այսօր, ժամը 16։30-ի սահմաններում, Տավուշի մարզի Բերդավան գյուղի մերձակայքում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ, միջդիրքային տարածքում, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները փորձել են ինժեներական աշխատանքներ անել և մոտեցնել իրենց դիրքերը։

Նշենք, որ 2019թ. հունվարի 1–ից մինչ այսօր բաց աղբյուրներից Ռազմինֆոյին հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և հարակից ուժային կառույցների 8 կորուստ։