Search
Close this search box.

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Սեպտեմբերի 29-30-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Երևան քաղաքի Ավան Առինջ 2-րդ միկրոշրջանի թիվ 1/19 շենքի մոտակայքում այրվել է մոտ 100 քմ խոտածածկ տարածք, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ղարսի խճուղում՝ «Մայր Հայաստան» հուշարձանի մոտակայքում՝ մոտ 1500 քմ:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: