Search
Close this search box.

Թրամփը ստորագրել է փախստականների ընդունման քվոտաների մասին փաստաթուղթը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հուշագիր, որում նշվում են 2018 թվականին փախստականների ընդունման քվոտաները: Փաստաթուղթը հրապարակվել է Սպիտակ տան կայքում:

Փաստաթղթում ասվում է, որ ԱՄՆ-ը կընդունի մինչև 45 հազար փախստական՝ կապված մարդասիրական խնդիրների և ազգային շահերի հետ:

Ինչպես հստակեցվում է, երկիրը կընդունի 19 հազար փախստականների Աֆրիկայից, 5 հազար՝ Արևելյան Ասիայից, 2 հազար՝ Եվրոպայից և Կենտրոնական Ասիայից: Մնացած փախստականները կընդունվեն Լատինական Ամերիկայից և Մերձավոր Արևելքից: