Search
Close this search box.

ՖՈՏՈ. Խոշոր ավտովթար Սարալանջի ճանապարհին. 7 վիրավորներից 3-ը երեխաներ են

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ այսօր՝ մարտի 25-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում Սարալանջի նորակառույց ճանապարհին բախվել են Infiniti մակնիշի 20 NA 011 համարանիշի, Opel մակնիշի 35 ZX 315 համարանիշի, Nissan Senatra մակնիշի 40 ՕՕ 400 համարանիշի և Toyօta Vitz մակնիշի 34 MN 212 համարանիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 3-ը երեխաներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են երեխաները՝ «Արաբկիր» բժշկական կենտրոն, իսկ մեծասահակները՝ թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Երեխաներին հիվանդանոց են տեղափոխել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ԱԻՆ աղետների բժշկության կենտրոն ՊՈԱԿ-ի հերթապահ խումբը՝ հերթապահ բժշկի գլխավորությամբ, իսկ վիրավորներից 5-ին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ավտոմեքենաներից Nissan-ն ու Toyota Vitz-ը վերածվել են մետաղե ջարդոնի։ Նշված ճանապարհահատվածում ուժեղացված ծառայություն են կատարում Երևանի ՃՈ ծառաոյղերը՝ դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները մեքենաները չկայանեն նշված վայրում։