Search
Close this search box.

Հայաստանը շատ կտրուկ առաջարկություն է արել. ՌԴ պետդումայի պատգամավորը չի բացառում Արցախի վերադարձը

ՌԴ պետդումայի «Միասնական Ռուսաստան» խմբակցության ղեկավարի տեղակալ Ադալբի Շխագոշևի կարծիքով, ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններին Արցախի վերադարձի մասին խոսելու համար դեռ վաղ է:

Ռուսաստանցի պատգամավորի խոսքերով, այդ տարբերակը բացառված չէ, սակայն Հայաստանի կողմից կտրուկ առաջարկություն է արվել: Պատգամավորը կարծում է, որ մինչ այդ Փաշինյանն ու Ալիևը բանակցությունների մի քանի ռաունդ պետք է անցկացնեն՝ փորձելով մշակել բանակցությունների տարբերակներ՝ Արցախի մասնակցությամբ:

«Հարցի խրթինությունը կայանում է նրանում, որ կողմերից յուրաքանչյուրն Արցախը համարում է իր տարածքը և անհասականլի է, թե ինչ կարգավիճակով է Արցախը մասնակցելու բանակցություններին»,-ասել է պատգամավորը:

«Պետք է խոսել իրար հետ, այլ տարբերակ Հայաստանն ու Ադրբեջանը չունեն: Ամեն ինչ կախված է բանակցություններ վարելու արվեստից և ընդհանուր կետեր գտնելու կարողությունից»,-հավելել է նա:

Շխագոշևը նաև նշել է, որ Ռուսաստանը կառուցողական հարաբերություններ ունի և Հայաստանի, և Ադրբեջանի հետ, ու Մոսկվան ռազմավարական նպատակ ունի զարգացնալ համագործակցությունը երկու կողմերի հետ: