Search
Close this search box.

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին՝ ժամը 11:50-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է միայն կցորդիչով բեռնատարների համար, իսկ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը՝ միայն բեռնատարների համար: Շիրակի մարզում և Արագածոտնի մարզի Ապարան, Թալին, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Բերդ, Դիլիջան քաղաքներում տեղում է ձյուն: Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանում բուք է:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։