Search
Close this search box.

Խանդոտ երիտասարդը դյուրավառ հեղուկը լցրել հղի ընկերուհու վրա և հրկիզել նրան

Թաթարստանում Նիժնեկամսկի շրջանի Շերեմետյեվկա գյուղում երիտասարդը հրկիզել է իր հղի ընկերուհուն, գրում է pastinfo

Մարտի 19-ին 26-ամյա երիտասարդը գնացել էր քաղաք` ընկերների հետ խնջույքի, իսկ ընկերուհին մնացել տանը՝ հղիության պատճառով:

Խնջույքի թեժ պահին գինովցած տղան զանգել է իր ապագա երեխայի մորը: Հեռախոսազրույցի ժամանակ նրան թվացել է, թե իր սիրեցյալի մոտ ինչ-որ մեկը կա, ինչը խանդի ալիք է բարձրացրել տղայի մոտ:

Նա նստել է տաքսի եւ ուղևորվել տուն, իսկ ճանապարհին` ձեռք բերել դյուրավառ հեղուկ: Տուն մտնելուն պես` խանդոտ երիտասարդը հեղուկը լցրել է աղջկա ոտքերի տակ և նետել չանջատած ծխախոտը: Բռնկված աղջիկը վազել է հարևանների տան ուղղությամբ, որտեղ օգնել են աղջկան, կանչել բժիշկ և ոստիկան:

Հոսպիտալացումից հետո աղջկա մոտ ախտորոշել են երրորդ և ծանր աստիճանի այրվածքներ: Երեխային հաջողվում է փրկել, մայրը վերակենդանացման բաժնում է, իսկ տղան` փախուստի մեջ: Տունը, որտեղ տեղի էր ունեցել միջադեպը, ամբողջությամն այրվել է:

Տղայի նկատմամբ հետախուզում է հայտարարվել` հղի կնոջ նկատմամբ մահափորձի համար: