Search
Close this search box.

Սաշիկին ԱԱԾ-ն է թույլ տվել,որ լքի ՀՀ տարածքը. Վանեցյանը պարզաբանում է

Արթուր Վանեցյան-Ալեքսանդր Սարգսյան

«Ալեքսանդր Սարգսյանի մեկնումն արդյո՞ք եղել է ԱԱԾ-ի թույլտվությամբ»,- դիմելով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին՝ հարցրին լրագրողները.

«ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող գործի շրջանակներում, նա դիմել է ՀՀ-ից բացակայելու՝ առողջական խնդիրների հետ կապված: Քննիչի որոշմամբ թույլատրվել է նրան լքել ՀՀ տարածքը:

Այո, Հայաստանի տարածքը լքել է մեր գիտությամբ ու ստորագրություն տվել, որ առաջին իսկ պահանջի դեպքում կվերադառնա. այս պահին նման պահանջ չկա»,- նշել է Վանեցյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սաշիկն Իսպանիայում կյանքն է վայելում: