Search
Close this search box.

Վրաերթի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 18-ամյա երիտասարդը մահացել է

Այսօր՝ մարտի 20-ին, Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Երևանի բնակիչ, 18-ամյա Պետրոս Ավանեսյանը:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վերջինը հիվանդանոց էր տեղափոխվել մարտի 16-ին՝ Երևան քաղաքի Վարդանանց փողոցում վրաերթի ենթարկվելուց հետո:

Հիշեցնենք՝ մարտի 16-ին վրաերթ էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:10-ի սահմաններում Երևանի բնակիչ, 26-ամյա Ռուդիկ Սարգսյանը իր վարած Mercedes մակնիշի 11 QQ 114 համարանիշի ավտոմեքենայով Վարդանանց փողոցի թիվ 15/8 հասցեի մոտ վրաերթի էր ենթարկել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ, 18-ամյա Պետրոս Ավանեսյանին:

Վարորդը փախուստի չէր դիմել, ահազանգել էր 1-03 շտապօգնության կենտրոն, օգնել էր օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենային վրաերթի ենթարկվածին տեղափոխել Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն: Դ

Մինչ դեպքի վայրում աշխատում էին ճանապարհային ոստիկաններն ու հետաքննիչը, վարորդի ինքնազգացողությունը վատացել է և նրա հաամար դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում բուժօգնություն էր ցուցաբերել, ապա տեղափոխել Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն:

անուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: