Search
Close this search box.

Ժամկետային զինծառայողը վնասվածք է ստացել դեմքի շրջանում

Հակառակորդի կրակոցից ժամկետային զինծառայողը վնասվածք է ստացել դեմքի շրջանում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։ «Զինծառայողն ստացել է դեմքի աջ այտային շրջանում առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող, քերծվածքի ձևով բեկորային վնասվածք»,- հայտնեցին ՔԿ-ից։ Դեպքի տեղի է ունեցել 2019 թվականի փետրվարի 18-ին։ Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ ՔԿ ԶՔԳՎ-ում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով։