Search
Close this search box.

Ողբերգական դեպք Լոռու մարզում. Դեբեդ գետից դուրս է բերվել 18-ամյա աղջկա դի

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։35-ի սահմաններում արակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանզ է ստացվել, որ Շնող գյուղով հոսող Դեբեդ գետում դի կա և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Կայքի տեղեկություններով՝ ջրահեղձ եղածը նույն գյուղի բնակիչ՝ 18-ամյա Մարիամ Անանյանն էր։ Այս պահին դեպքի վայրում աշխատում են նաև ոստիկանության Թումանյանի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները։

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։